Դերասան Վարդան Պետրոսյանը գրառում է արել՝ արձագանքելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։
«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա' ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ' սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…
Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն' ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։
Խորին ցավակցություններս' հարազատներին…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։