Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր երախտագիտությունն է հայտնել BaykarTech-ին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Միխայիլ Պոդոլյակը։

«Արժեքներն ավելի կարևոր են, քան փողը։ Հետևաբար, BaykarTech-ը Ռուսաստանին չի վաճառի Bayraktar անօդաչու թռչող սարքերը։ Սև ծովի այն կողմում գտնվող Ուկրաինայի շատ լավ բարեկամ Հալուկ Բայրաքթարը նախընտրեց աջակցել Ուկրաինային և նրա ինքնիշխանությանը: Սա լավ օրինակ է բոլորի համար, ովքեր մտածում են երեխաների սպանող ահաբեկչական երկրի հետ հնարավոր համագործակցության մասին»,- գրել է Պոդոլյակը։