Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից:
«Սակայն հայտնում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախագահի ուղերձում ասվում էր. «Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։
Այս արտահայտությանը արձագանքել էին ընդդիմադիրները' ընդգծելով, որ խորհրդարան վերադառնալու որոշում չկա եւ իրենք խորհրդարան են վերադառնալու միայն իրենց օրակարգով: