Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ օգոստոսի 6-ը և 9-ը պետք է լինեն մարդկության դեմ ԱՄՆ-ի ապաշխարության օրերը խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների համար։ Այս մասին պաշտոնյան գրել է տելեգրամյան իր ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ը ատոմային ռումբ նետեց Հիրոսիմայի վրա, իսկ երեք օր անց՝ Նագասակիի վրա՝ քաղաքներ, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում։
Նա հավելել է, որ այն ժամանակ ամերիկյան ռմբակոծությունների թիրախում հաջորդաբար եղել են Կորեան, Վիետնամը, Հարավսլավիան, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան։
«Վաշինգտոնը սպանել է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների՝ բացառապես իր հզորությունը ցույց տալու և ամբողջ աշխարհին վախեցնելու համար։ Իրենց պատմության ընթացքում նրանք իրենց քաղաքականությունը հիմնել են գաղութատիրական սկզբունքների վրա՝ ավերել են, սպանել, ապրել այլ երկրների հաշվին»,- ընդգծել է Վոլոդինը։