Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Բանակ-2022» խորհրդաժողովի ժամանակ ցուցադրել է Ուկրաինայում «խոցված» Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքը:
Թուրքական արտադրության ԱԹՍ-ն խոցվել է Լուգանսկում, Սվատովո բնակավայրի մերձակայում, ՏԱՍՍ-ի հետ զրույցում մանրամասնել է Օդատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայի մանկավարժ Անտոն Խապերսկին:
Նրա խոսքով, նախքան ցուցահանդեսին ներկայացնելը, այն որոշակիորեն ռեստավրացվել է, քանի որ եղել է մասնատված վիճակում: