Պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հայաստանի Հանարպետությունը կործանելու վերջին արարը…

Եթե ճիշտ եմ հասկացել ՊՆ-ի կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի էությունը, պատրաստվում է մի փոփոխություն, որը հնարավորություն կտա 24 մլն. դրամ վճարողներին հայկական բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս և ուսումնական փուլն անցնելուց հետո զորացրվել:

Այլ խոսքով' պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր…

Հասել ենք վերջին կայարանին…»,- գրել է Մակինյանը։