Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ի համեմատ կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ պայմանավորված՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արցախում հոկտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։