Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո եւ Բերձոր համայնքներում բնակարանների հրկիզման 13 դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Բնակարանների հկիզման 11-ը դեպքն արձանագրվել է Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձորում, բոլոր դեքպերի առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Որեւե մեկն այդ վարույթներով մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։