Ծանոթությունների համար նախատեսված կայքերում կանանց ամենից հաճախ վախեցնում են մերկ իրանով և կապույտ-սպիտակ գծավոր վերնաշապիկներով տղամարդկանց լուսանկարները: Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում խոսել է MEOW'ONE հագուստի ապրանքանիշի դիզայներ, ստեղծող և գաղափարական ոգեշնչող Անաստասիա Բարիշևան։
«Խոր V-դեկոլտեի մասին, որը, սկզբունքորեն, տղամարդկանց համար տաբու է, նույնպես պետք է մոռանալ, միակ բացառությունը կլինի տրիկոտաժե թրենդային ժիլետը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կարելի է ուշադրություն դարձնել լողազգեստով լուսանկարով տղամարդու պրոֆիլին, եթե կինը անլուրջ ծանոթ է փնտրում։
Տղամարդուն խորհուրդ չի տրվում նաև ներբեռնել նեղ հագուստով լուսանկարներ, ինչպես նաև որոշակի պրինտով իրեր։ Փորձագետը հատուկ ուշադրություն է դարձրել կապույտ և սպիտակ գծավոր վերնաշապիկներին՝ դրանք անվանելով տղամարդկանց զգեստապահարանի հակաթրենդ։
Ծանոթությունների կայքում լուսանկարվելու համար չպետք է ակնոցներ կրել, պարզաբանել է Բարիշևան։ Դրանց հետեւում կինը չի կարողանա տեսնել տղամարդու արտաքինը։ Բացի այդ, ճիշտ աքսեսուար գտնելը կարող է բավականին դժվար լինել։
Երիտասարդի մասին լավ տպավորություն կարող է ստեղծել նրա լուսանկարը բազային գույնի շապիկով, որը համապատասխանում է նրա չափսերին: Դիզայները խորհուրդ է տվել լուսանկարվել օպտիմալ վայրում՝ առանց հետևի «տարօրինակ» տեսարանի։
«Մեր արտաքինով, լուսանկարներով և կեցվածքով մենք տարածում ենք ոչ խոսքային նշաններ, հետևաբար, առաջինը, որին մասին հոգում ենք, բացի խնամված մազերից և մաշկից, ոճն է»,- խորհուրդ է տվել Բարիշեւան: