Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, դրանք անվանելով բացարձակ սուտ է և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար: Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: