«Խառը վիճակ է, ամեն ինչ անորոշ է։ Թե որքան վնաս է պատճառվել համայնքին, այս պահին կոնկրետ չեմ կարող ասել»։

ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական վերջին հարձակումների թիրախ են դարձել ոչ միայն բնակելի տներ, այլև գյուղում գտնվող տանկը։

«Որքան տեղյակ եմ, մարզային իշխանություններն ու Վարդենիսի համայնքապետարանը որոշակի ուսումնասիրություններ կատարել են։ Այնուամենայնիվ, այս պահին դեռ հստակ վիճակագրություն չկա»,-ասաց պաշտոնյան։

Երանոսյանը նշեց, որ սահմանային լարվածություն ներկայում չկա։

«Մի բան վստահ կարող եմ ասել, գյուղի բնակիչների շուրջ 50 տոկոսը հեռացել է Վերին Շորժայից»։

Արա Ալոյան