Քանի դեռ Հայաստանն ուշքի չի եկել 2020-2022 թթ. իր կրած ռազմական պարտություններից, Ռուսաստանն էլ շփոթահար ու խառն ներքին և արտաքին քաղաքականություն է վարում, Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան մեկ քայլ անգամ չեն նահանջելու և դեռ փորձելու են հայկական նոր տարածքներ զավթել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան Արմեն Այվազյանը։ «Պուտին-Ալիև-Փաշինյան Սոչիում այսօրվա հանդիպումը եկավ իրավիճակը ոչ թե լիցքաթափելու, այլ է՛լ ավելի սրելու։ Եվ դա միանգամայն բնական է։ Քանի դեռ Հայաստանն ուշքի չի եկել 2020-2022 թթ. իր կրած ռազմական պարտություններից, Ռուսաստանն էլ շփոթահար ու խառն ներքին և արտաքին քաղաքականություն է վարում, Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան մեկ քայլ անգամ չեն նահանջելու և դեռ փորձելու են հայկական նոր տարածքներ զավթել։

Մեզ մնում է միակ ճանապարհը. ամեն օր, ամեն ժամ պատրաստվել ինքնապաշտպանության։

Հասկացողների համար դա միշտ էր պարզ։ Բայց Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ինքնապաշտպանությունն ու ազատագրական պատերազմն անընկալելի կատեգորիաներ են։ Պետության ղեկին մեզ հարկավոր են բոլորովին այլ կենսագրության և բնույթի գործիչներ։ Ժամանակը չի սպասում...»,-գրել է նա։