Վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարիներին ավելի շատ մեծ ծավալներով Հայաստանի ողջ իրավական համակարգը իմ, իմ հարազատների, ընտանիքի նկատմամբ արել է՝ ինչ կարողացել է:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության գործին, որով անցնում են բուհի նախկին ռեկտորը, նաեւ շոշափվում է իր հոր անունը: