Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։

Ճիշտ է՝ դրանք դեռևս ինտենսիվ բնույթ չեն կրում, սակայն ակնհայտորեն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։
Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատվական ագրեսիվություն, որոնք ուղեկցվում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպես նաև՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատվածներում։

Այս ամենի համատեքստում և այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանությունը բոլորին «հիմնավորելն է», որ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն»,-գրել է նա։