Երեկ՝ նոյեմբերի 27-ին, լեգենդար ըմբշամարտիկ, Սովետական միության չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Արսեն Կոտիկյանի ծննդյան օրն էր։ 

Մարզաշխարհում հայտնի ըմբիշը կդառնար 66 տարեկան։ Արսեն Կոտիկյանի կյանքի ուղին կարճ էր, ցավոք․ նա ապրեց ընդամենը 33 տարի։

Մահվանից տարիներ անց ընկերներն ու հարազատները սիրելի ընկերոջ հիշատակը վառ են պահում։

 
 

Նոյեմբերի 27-ին, մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչները՝ Մալխաս Ամոյանը, Կարեն Մնացականյանը, Վաղինակ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Գևորգ Ղարիբյանը և այլք այցելել էին նրա գերեզմանին։

Ընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Կոտիկյանին և որոշել նրա անունով մրցաշար կազմակերպել։

Նշենք, որ Խորհրդային միության տարիներին Արսեն Կոտիկյանը, լինելով  երիտասարդ, եղել է «Իվան Պոդդուբնիի» անվան մեծերի միջազգային մրցաշարի հաղթող։