ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։
Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները: