ԱՄՆ-ը կարծում է, որ ներկայումս պետք չէ վերականգնել և բարելավել հարաբերությունները Սիրիայի հետ, այդ մասին երկրի իշխանությունները տեղեկացրել են իրենց դաշնակիցներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք շատ հստակ հասկացրել ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին, որ այժմ հարաբերությունները կարգավորելու և դրանք բարելավելու ժամանակը չէ: Երկրները պետք է հիշեն [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի տխուր պատմությունը մարդու իրավունքների ոլորտում»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ շփումների պլանների մասին հարցին։