Երեւի Նիկոլի երազանքը հենց դա է եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը». Շարմազանով
Մեծ հավանականություն կար,որ Ռուսաստանը նպատակ ուներ միջոցներ բերել Հայաստան և ՀԱՊԿ զորավարժության ավարտից հետո դուրս չգալ Հայաստանից՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական նոր հարձակում ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Բայց Նիկոլը ,Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմաբ ,չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ու «տրոյական ձիու» նման ճանապարհ հարթեց թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման համար։
Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի,որ ասի ,թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։
Լավ իմացիր.Ռուսաստանը չիներ 1992-ի մայիսին ու 1993-ի հոկտեմբերին Թուրքիան Հայաստան էր արշավել։
Ռուսաստանի օժանդակությունը եթե չլիներ ,դժվար թե մենք ադրբեջանցիներին հաղթեինք։
2020-ի աշնանը Ռուսաստանը չլիներ,դու Արցախը վաղուց էիր փաթեթով Ադրբեջանին հանձնել։
Նիկոլի այս թեզը թուրքական թեզ է,ըստ որի եթե Ռուսաստանը չգար Կովկաս Հայից ցեղասպանություն էր չէր լինի։
Այ անմեղսունակներ,Ռուսաստանը չլիներ, 20-րդ դարի սկզբում Հայոց պետականություն դժվար վերականգնվեր ,իսկ հայերս էլ պետականաստեղծ ազգից վաղուզ վեր էինք ածվել թուրքերի համար առեւտուր անող «տասովշիկների»։
Երեւի Նիկոլի երազանքը հենց դա եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը»։