Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ընտրակաշառք տալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խոշտանգման, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, ինքնավնասման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: