ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։
19 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5․267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24․015 մլն ՀՀ դրամ:
Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման առավել խոշոր դեպքերը։
Ցանկն՝ այստեղ։
8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106․622 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 53․736 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավել խոշոր դեպքերը։
Ցանկն՝ այստեղ։
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 134․715 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու առավել խոշոր դեպքերը։