Առաջնորդվելով «Դեպի կատարելություն» կարգախոսով՝ Իդեալ համակարգը շարունակում է յուրաքանչյուր սպառողի համար ստեղծել կյանքի ավելի բարեկեցիկ և նորարար ուղիներ։

Հիմնադրման օրվանից մինչև այսօր Իդեալ համակարգը շարունակում է կերտել առևտրի նոր մշակույթ՝ ներկայանալով բարձրորակ սպասարկմամբ, յուրաքանչյուր հաճախորդին անհատական և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հարմարավետ և ընդարձակ սրահներով, մշտապես թարմացվող տեսականիով և շահավետ առաջարկներով: Այս տարի ևս, Իդեալ համակարգը պատրաստել է շատ անակնկալներ իր հաճախորդների համար։

Առաջին անակնկալը Շենգավիթ համայնքի բնակչության համար է։

Հենց տարեսկզբին Իդեալ համակարգը հանդես է գալիս նոր խանութ-սրահով։ Գարեգին ՆԺդեհ 17 հասցեում գտնվող Իդեալ համակարգի խանութ-սրահը առանձնանում է իր ընդարձակ և լուսավոր սրահով, որտեղից գնումներ կատարելը կարող է վերանորոգումը դարձնել հաճելի գործընթաց։

Մարտի 9-ին հյուրերը ներկա գտնվեցին խանութ-սրահի բացման պաշտոնական արարողությանը, ծանոթացան վերանորոգման ապրանքների նոր տեսականուն, գործող ակցիաներին և պայմաններին:

Հաջորդ անակնկալը արդեն Երևան քաղաքի ամբողջ բնակչության համար է։ Իդեալ համակարգի Գարեգին Նժդեհ 17 խանութ-սրահում հայտարարվում է ավտոմեքենայի և 10 հատ նվեր քարտերի խաղարկություն։ Մինչև ապրիլի 10-ը յուրաքանչյուր անձ, ով կկատարի 1000 դրամ և ավելի գնումներ Իդեալ համակարգի գ․ Նժդեհ 17-ի խանութ-սրահից, կստանա խաղարկության մեկ կտրոն, որով կմասնակցի ապրիլի 15-ին կայանալիք խաղարկությանը։

Այս տարիների արդյունքում կուտակված փորձը, ձեռքբերումները և մեծ սերը սեփական երկրի հանդեպ դարձել են հիմնասյունը՝ այս ամբողջ ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքի:

 Երկար տարիների գործունեության ընթացքում ցուցաբերած ջանքն ու եռանդը դեռ սկիզբն է ավելի պրոֆեսիոնալ ու ավելի նորարար ճանապարհի: