ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից հատվածներ է հրապարակել, որ գրվել է 1921-24 թթ., և որում նկարագրվում է Կարսի անկումը։

 
 

«(...) Հաջորդ առավոտ... Բայց լավ է՝ չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը (…),— լսեց հրացանների տրաքտրաքոց և թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ։

Ոչ մի ուժ այլևս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին»,-գրել է նա։

Աննա Հակոբյանը նաև կից հրապարակել է լուսանկարներ՝ արված 100 տարի անց։