Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.
«Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին:
Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում:
Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, պատմաբանի ու վավերագրողի համար հետազոտության անսպառ աղբյուրներ են:
Անհնար է գերագնահատել Վարդան Դևրիկյանի՝ մարդու և քաղաքացու կերպարը, որն իր մեջ միավորում էր մտավորականին ու Հայոց բանակի սպային:
Խորապես ցավակցում եմ Վարդան Դևրիկյանի ընտանքին, հարազատներին, գործընկերներին և մարտական ընկերներին»: