Վաղաժամ ելակի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է սննդաբան Անտոնինա Մուզիչենկոն։
«Ելակի սեզոնը սկսվում է մինչև մայիսի վերջ - հունիսի սկիզբ: Բնական եղանակով հասունանալու համար հատապտղին անհրաժեշտ է 20-35 օր, արև և ջերմություն։ Մեկ շաբաթում ելակ աճեցնելու համար արտադրողները չեն խնայում պարարտանյութերը։ Արդյունքը նիտրատների մեծ պարունակությամբ հատապտուղն է, որոնք օրգանիզմում վերածվում են նիտրիտների ու ազդում արյան բաղադրության ու հեմոգլոբինի վրա»,- պարզաբանել է փորձագետը։
«Եթե դուք այս հատապտուղներից շատ եք ուտում, կարող եք ալերգիա, դերմատիտ, իմունիտետի ճնշիչ գործոններ, տոքսիններով թունավորումներ ձեռք բերել: Այսպիսի հատապտուղը հակացուցված է երեխաներին:
Ըստ սննդաբանի՝ մինչև մայիսի վերջ պետք չէ ելակ գնել։