Թուրքիան կոչ է արել Հայաստանին ապամոնտաժել «Նեմեսիսի» հուշահամալիրը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Sputnik-ը։
Նա հավելել է, որ եթե դա տեղի չունենա, թուրքական կողմն այս հարցում նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։
«Թուրքիան նախազգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Նշվում է, որ արգելքը վերաբերում է նաև պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքներին։