Դոնի Ռոստովում ֆուտբոլի պատանեկան մրցաշարի ժամանակ տուժել է 26 մարդ, մեկ կին մահացել է։ Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի տրիբունաների հավաքովի կառույցները։ Վիրավորվել են և՛ հանդիսատեսները, և՛ երիտասարդ մարզիկները, հայտնում է MIR 24-ը։
«Մարզիկներն ապրում են իրենց կանոններով, և կան հանգամանքներ, որոնց համաձայն մրցումները դադարեցվում կամ հետաձգվում են։ Ցավոք սրտի, առավոտյան նման եղանակ չէր կանխագուշակվում»,- ասել է Ռոստովի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սամվել Առաքելյանը։