Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման' 12-ական, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողությունների ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ՁՊՎ-ից փախուստի, անօրինական միգրացիայի կազմակերպման, ապօրինի ազատությունից զրկելու և ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընտանեկան բռնության ու մշակումն արգելված բույսեր աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: