Հունիսի 12-ին, ինչպես հայտնի է, Միլանում 87 տարեկան հասակում մահացավ իտալացի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Նրան հրաժեշտ տալու համար արդեն ժամանել է այրին՝ Մարտա Ֆաշինան։
Սիլվիոյի սիրավեպը գեղեցկադեմ շիկահերի՝ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Մարտա Ֆաշինայի հետ առաջին անգամ քննարկվել է 2020 թվականին։ Աղջկա կենսագրությունն այնքան էլ ուշագրավ չէ։ Հայտնի է, որ նա ավարտել է Հռոմի «Սապիենցա» համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը և աշխատել միլանյան ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունում, որը պատկանում էր իր ապագա ամուսնուն։ Նրանք մարզադաշտում հանդիպել են 2018 թվականի խաղերից մեկի ժամանակ։
Երկու տարվա հարաբերություններից հետո սիրահարները շքեղ հարսանիք են անցկացրել Լեզմո կոմունայի մոտ գտնվող պատմական գյուղական կալվածքում։ Արարողությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու ընկերները։ Հարսնացուն հյուրերի առաջ ներկայացել է Antonio Riva-ի շքեղ զգեստով՝ երկար քողով, իսկ փեսացուն կրել է էլեգանտ Armani կոստյում։
Այն ժամանակ իտալական լրատվամիջոցները գրեցին, որ նորապսակները պաշտոնապես չեն գրանցել իրենց հարաբերությունները՝ հայտնելով, որ քաղաքական գործչի երեխաները ամեն կերպ կանխել են դա։ Նրանք մտավախություն ունեին, որ ամուսնությունից հետո Բերլուսկոնիի սիրելին կկարողանա հավակնել նրա ժառանգությանը։
Հայտնի իտալացի քաղաքական գործիչը իսկապես ունևոր մարդ էր։ Բացի այդ, 2018 թվականին հայտնի դարձավ, որ նա Իտալիայի Նախարարների խորհրդի քարտուղարուհուց ժառանգել է 3 միլիոն եվրո։ Կինը մահացել է 88 տարեկանում։ Իր կենդանության օրոք նա երկար ժամանակ աշխատել է՝ որպես Բեռլուսկոնիի քարտուղարուհին և, ի երախտագիտություն համատեղ աշխատանքի, որոշել է թողնել նրան իր ողջ կարողությունը։
Ինչ վերաբերում է անձամբ Սիլվիոյի ունեցվածքին, ապա նրա երեխաներն ու երիտասարդ կինը հաստատ պայքարելու բան կունենան։ 2023 թվականին, ըստ Forbes-ի, քաղաքական գործիչը զբաղեցրել է հինգերորդ տեղը Իտալիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Ինչպես հայտնել ենք, նրա կարողությունը գնահատվում է 7 միլիարդ դոլար։