Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նրա խոսքով' գործարանից թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։
«Ամեն օր կրակոցներ լինում են, բայց այսպես չէ»,–ասաց նա և հավելեց, որ այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան։ Մարզպետն այցելել է Արարատի հիվանդանոց, տեսակցել վիրավորներին։ Նրանց վիրահատել են կրծքավանդակի հատվածում ստացած բեկորային վնասվածքների պատճառով։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։