Փարիզի Նանտեր արվարձանում իրավապահների կողմից առնվազն 80 մարդ է բերման ենթարկվել դեռահասի սպանության ֆոնին բռնկված անկարգություններից հետո։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները դուրս են եկել փողոց այն բանից հետո, երբ իրավապահներից մեկը գնդակահարել է 17-ամյա մի տղայի, ով իբր հրաժարվել է կատարել նրա պահանջները։ Ֆրանսիայի իշխանությունները քաղաքացիներից խնդրել են հանգստություն պահպանել և խոստացել են արդար հետաքննություն անցկացնել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպը որակել է՝ որպես «անբացատրելի և աններելի»: Վարչապետ Էլիզաբեթ Բորնը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունն այս իրավիճակում գերազանցել է իր լիազորությունները։