Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ խորհրդարանից։
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:
«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը: