Hraparak.am-ը գրում է
«Գրել ենք, որ երեկ՝ հուլիսի 22-ին, Լաչինի միջանքում գործող ապօրինի հսկիչ-անցակետ է այցելել Euronews-ի լրագրող Անելիզ Բորժեսը։
Այդ մասին նա գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Լաչինի միջանցք. 22 հուլիսի։ Այժմ այստեղով անցնում է Կարմիր խաչի շարասյունը։ Սա հայ-ադրբեջանական հակամարտության ամենավիճելի հատվածն է։
Հայերն ասում են, որ Ադրբեջանն իրենց շրջափակման մեջ է պահում, թեև ադրբեջանցիները պարզապես վերահսկում են իրենց սահմանը՝ թույլ տալով, որպեսզի մարդասիրական օգնություն անցնի»։
Ենթադրվում է, որ առաջատար լրատվամիջոցի լրագրողն ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ ֆորումի մասնակիցներից մեկն է։
Սրանով էլ կարելի է պայմանավորել նրա վարքագիծն ու անաչառության աստիճանը»։