Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հանդիպման օրակարգում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:

Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է Բադալյանը: