Հուլիսի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Range Rover Sport, Mercedes S560, Lexus GX 460, Volkwagen Jetta, Mitsubishi Pajero և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։