Կիևում ավիահարվածի ֆոնին պայթյուններ են հնչել։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան։

Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Քաղաքում պայթյունները հաստատել է նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ականատեսներին հղումով, ուժգին պայթյուն, մասնավորապես, լսվել է Ժուլյանի օդանավակայանից։

Օգոստոսի 11-ի առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապի մասին է հայտարարվել։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը նշել են, որ դա կապված է «Սավասլեյկա» ավիաբազայից ՄիԳ-31Կ կործանիչի թռիչքի հետ։