Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։