Սեպտեմբերի 4-ին, գիշերվա ժամը մեկին մոտ, մայրաքաղաքի պարեկները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մեքենան անկանոն էր վարել' այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: