Կովկասում խաղաղություն չի լինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:

«Իրական հետևանքներ պետք է լինեն մարդկության դեմ Ալիևի հանցագործությունների և Արցախում էթնիկ զտումների կանխամտածված արշավի համար։ Կովկասում խաղաղություն չի լինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»,-գրել է Փալոնը։