Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրել է. «Օգոստոսի 28-ին առևանգված արցախցի երիտասարդներին այսօ՞ր էին արտաքսելու Ադրբեջանից…Ի՜նչ հեշտ են մոռանում, բայց…»:
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան եկող երեք ֆուտբոլիստներ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, օգոստոսի 28-ի առավոտյան առևանգվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ադրբեջանական անցակետից: Ադրբեջանը նրանց մեղադրում է «պետական դրոշի նկատմամբ» անհարգալից վերաբերելու մեջ։