Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սեւ անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։

Զախարովայի խոսքով՝ Երեւանը նախընտրեց ոչ թե իրականացնել ստորագրածը, այլ իր բախտը փնտրել ՆԱՏՕ/ԵՄ-ի մոտ։ Հենց Բրյուսելի և գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն ընդունվեց։

«Սա դարձավ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծումը։ Ինչո՞ւ Նիկոլա Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հենց այդպես վարվեցին, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրդեցին պաշտոնական Երևանին դա անել՝ այս հարցերը պետք է ուղղել նրանց։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենան գնդակոծության տակ է հայտնվել», - գրել է նա։