ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Ալիևը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան համար։

Նա պատրաստակամություն է հայտնել դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև խոստացել է, որ դեպքի մանրամասն հետաքննություն կիրականացվի։

Բացի այդ, զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Պուտինն ընդգծել է հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։