Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը տեսանյութ է հրապարակվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն:

Մեր թիմերը բարձրախոսներով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել  աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց»,- նված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։