Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել, այդ թվում և վարչական շրջանների աշխատակազմերը։
Սա բնականաբար, կարճատև ժամանակում ծախսատար ու անիմաստ աշխատանք է թվալու, բայց երկարաժամկետ հեռանկարում' անգամ եթե այդ երկարատև ժամանակահատվածը տասնամյակն է, սա Հայաստանի համար հեռանկարների ճանապարհ է։
Ուստի հիմա պետք է նաև այդ ինստիտուտների լեգիտիմության հարցի հետ ևս շատ զգույշ վարվել, այդ թվում և դրանց ներկա ներկայացուցիչների ո'չ թե անձերի, այլ Արցախի տարածքում ընտրված կամ նշանակված լինելու հետ կապված հանգամանքով պայմանավորված։
Իսկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է տալ փախստականի կարգավիճակ, ինչը կընդգծի նրանց իրավատիրության շարունակականությունը և վերադարձի իրավունքը»։