Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 23-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը 3 օր է՝ որոնվում էր որպես անհետ կորած: