Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։ «Էս ի՞նչ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է գնում դեպի Ռուսաստան»,- լրագրողին իբր թե ուղղում է էկոնոմիկայի նախարարը։

Իրականում այս տարվա 8 ամսում այդ թիվը հասել է 51,7 տոկոսի։ Հետևաբար հարց է առաջանում՝ գուցե Վահան Քերոբյանի մոտ մաթեմատիկայի հետ խնդիրնե՞րն են կրկին իրենց զգացնել տալիս: Հիշեցնենք, որ տարիներ առաջ մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքներով Վահան Քերոբյանը Հայաստանի 175 մասնակիցներից ընդհանուր հաշվարկում (իր արդյունավետությամբ) զբաղեցրել է 163-րդ տեղը։ Կարգը՝ 339, ի հակադրություն առաջին տեղը կարգային հաշվարկով զբաղեցրած Ներսես Սրապիոնյանի, ով ունի 511 միավոր: Տոկոսային ցուցանիշները՝ 17.96 %: Առաջին տեղում Արթուր Բարխուդարյանն է՝ 93.45%-ով։

Չի բացառվում նաև, որ մաթեմատիկական մտքի գիգանտ նախարարը պարզապես «բեխաբար» է իրեն վստահված ոլորտից և անգամ չի էլ բարեհաճում ուսումնասիրել կարևորագույն թվերը՝ դրանք հպարակային դաշտ նետելուց առաջ, ինչի արդյունքում էլ պարբերաբար ի ցույց է դնում իր ոչ կոմպետենտությունը: