Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել են կայանած «Porsche» մակնիշի ավտոմեքենան,  «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահը, ջերմահարվել՝ մյուս  «Porsche» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկի հատվածը։