46 տարեկան հասակում մահացել է իտալական Moschino նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դավիդ Ռենը, հայտնում է ապրանքանիշի մամուլի ծառայությունը։
«Խորը վշտով և ցավով Moschino-ն հայտնում է, որ Դավիդ Ռենը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 10-ին»,- ասվում է Instagram-ի Moschino նորաձևության տան պաշտոնական օգտահաշվում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռենն ստանձնել է Moschino-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը 2023 թվականի նոյեմբերի 1-ին։
Նախքան Moschino-ում աշխատելը, ըստ Forbes ամսագրի, Ռենը Gucci-ում երկու տասնամյակ աշխատել է՝ որպես կանացի հագուստի գլխավոր դիզայներ։