Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով սարքավորումները օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան:Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 50 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է30 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլն դրամ: