Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020-23 թվականների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ 18 վարույթ է հարուցել։

Ազգային ժողովում այս մասին հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը, ով նաև հանձնաժողովի վարչության պետ է:

«2020-23 թվականներին հարուցվել է 18 վարույթ։ Խոսքը մի քանի տեսակ վարույթների մասին է՝ շահերի բախում, անհամատեղելիություն և այլն։

2020 թվականին ունեցել ենք 2 վարույթ՝ Վարդան Աթաբեկյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ 2021 թվականին 5 վարույթ է հարուցվել անհամատեղելիության հետ կապված՝ Հայկ Սարգսյանի, Անի Սամսոնյանի, Արսեն Միխայլովի, Հակոբ Սիմիդյանի և Վահե Ղալումյանի նկատմամբ։

2022 թվականին ունեցել ենք 3 վարույթ՝ Վահե Ղալումյանի, Արթուր Մանուկյանի և Հայկ Գևորգյանի նկատմամբ։

2023 թվականին ունեցել ենք 8 վարույթ՝ Էդուարդ Աղաջանյանի, Աննա Գրիգորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գեղամ Նազարյանի, Գուրգեն Արսենյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ, ընդ որում Չարչյանի նկատմամբ երկու վարույթ է հարուցվել»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ այս բոլոր տեղեկությունները հանձնաժողովի կայքէջում հրապարակված են։

Նրա խոսքով՝ վարույթների մի մասը կարճվել է, եղել են վարույթներ, որոնք դատախազություն են ուղարկվել։