Թուրքիայում՝ հինգ աստղանի հյուրանոցի մոտ, հայտնաբերվել է գրեթե քայքայված դիակ՝ առանց գլխի և աջ ձեռքի։ Միջադեպը տեղի է ունեցել Չենգերի շրջանի լողափերից մեկում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Անթալիայի Մանավգաթ շրջանում լողափին հայտնաբերվել է քայքայված դի՝ առանց գլխի և աջ ձեռքի, որի սեռն ու ինքնությունը պարզված չեն»,- հայտնում է թուրքական IHA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ մարմինը հայտնաբերել են Amelya Beach հյուրանոցի աշխատակիցները։ Հենց նրանք էլ դեպքի վայր են կանչել Ցենգերի ժանդարմերիայի ստորաբաժանումը և առափնյա պահպանությունը։
Մասնագետների կողմից լողափի զննությունից հետո դիակը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահացածի ոչ սեռը, ոչ նույնիսկ ազգությունը դեռևս հայտնի չէ։